Monday, 26 September 2011

Color Touch կամ ներկիր ինքդ

Երբ սև-սպիտակ նկարների վրա ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը գունավոր է: Սենց բաներ շատ չեմ սիրում, բայց եթե հավես նկար ընտրվի, կայֆ բաներ կարելի է ստանալ: Անդրոիդի համար մի ափլիքեյշն կա, որն անում է այդ գործը: Ի դեպ, սա նմանատիպ միակ ափփն է, որ փորձել եմ ինձ մոտ: Եթե ավելի լավն ու հարմարը գիտեք, գրեք քոմենթներում :)

Sunday, 25 September 2011

Ինչպես երկարաձգել HTC Desire-ի մարտկոցի կյանքը

Այս գրառումը վերաբերում է HTC Desire-ին, բայց հաստատ օգտակար լինի նաև այլ հեռախոսների համար, հատկապես Անդրոիդ համակարգով աշխատող:

Երբ գնեցի HTC Desire-ս, օրերով չէի կշտանում, խաղում էի, նոր բաներ էի փորձում, ու բնական էր, որ մարտկոցը մի քանի ժամում նստում էր: Բայց երբ ագրեսիվ "տեստային" փուլն անցավ, նկատեցի, որ միևնույնն է, հեռախոսս էլի շուտ է նստում: Այն, որ Desire-ի մարտկոցն ամենահզորների շարքին հաստատ չի պատկանում, մինչ այդ էլ գիտեի (խոսելու ռեժիմ. մինչև 6ժ 40ր (2G) / 6ժ 30ր (3G); սպասման ռեժիմ. մինչև 340ժ (2G) / 360ժ (3G)), բայց որ էներգիան մինչև օրվա վերջ չդիմանար, այն էլ երբ քաղաքակրթությունից հեռու ես` սարերում ու ձորերում` հանգստանալով Երևանի ղժբժոցից, արդեն շատ էր:
Վերջապես մի քիչ ազատ ժամանակ, ու հարցս ուղղեցի մեկին, ով հաստատ պատասխան կարող էր տալ` Google-ին: Մի քիչ թափառեցի այս ու այն կայքերում, ու գտա մի քանի պարզ տրկյուկներ, որոնք կերկարացնեն խելախոսի մարտկոցի կյանքը:

Բարի գալուստ My Geeky Stuff

Մեր բոլոր կարևոր ու հետաքրքիր որոշումները մեր մտքին գալիս են ամենաանսպասելի պահերին. լողանալիս, քնած ժամանակ, գերհոգնածության պահին փրկություն փնտրելիս: Այս մի բլոգն էլ է նման որոշում:
Երկար լեկցիա չեմ կարդա այն մասին, թե ինչ չափով է տեխնիկան մուտք գործել մեր կյանք, և թե ինչպես ենք մենք ամեն օր պայքարում տեխնիկական տարբեր խնդիրների դեմ բլաբլաբլա կամ, եթե լինենք լավատես, ինչպես ենք ամեն օր փնտրում օգտակար ու հետաքրքիր ափլիքեյշններ, ծրագրեր, ամենալավ գաջեթները, ընտրում նոութբուք կամ նեթբուք, խելախոս (նույն ինքը` սմարթֆոն):
Ու ես էլ չեմ պատրաստվում ինձ ու ձեզ ծանրաբեռնել հրատապ նորություններով: Ուղղակի կփորձեմ ձեզ հետ կիսվել իմ ամենօրյա արկածներով, որոնք պատահում են ինձ, լափթոփիս կամ խելախոսիս (HTC Desire` Անդրոիդ համակարգով):