Monday, 26 September 2011

Color Touch կամ ներկիր ինքդ

Երբ սև-սպիտակ նկարների վրա ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը գունավոր է: Սենց բաներ շատ չեմ սիրում, բայց եթե հավես նկար ընտրվի, կայֆ բաներ կարելի է ստանալ: Անդրոիդի համար մի ափլիքեյշն կա, որն անում է այդ գործը: Ի դեպ, սա նմանատիպ միակ ափփն է, որ փորձել եմ ինձ մոտ: Եթե ավելի լավն ու հարմարը գիտեք, գրեք քոմենթներում :)

Կոչվում է Color Touch: QR code-ը.
Տեղադրում ենք ծրագիրը ու բացում: Ինչպես տեսնում եք, հնարավոր է բեռնել նկարներ և´ հեռախոսից, և´ միանգամից Ֆեյսբուքից: Ես կվերցնեմ անկախության օրն իմ նկարածներից մի նկար.
 
Ես իրեն մի քիչ (չէ մի չի, մի քիչ) մշակել եմ ու հիմա ինքն ունի հետևյալ տեսքը.
Ծրագրում load անելիս այն լռելյայն սև-սպիտակ է բեռնում: Ես ուզում եմ գունավորել ինքնաթիռների բաց թողած գազերը (no pun intended):
 
Երբ ներքևի մենյուից ընտրված է Original-ը, ներկած տեղերին վերադարձնում եք օրիգինալ տեսքը, տվյալ դեպքում` գույնը: Եթե սխալ տեղ եք ներկել ու ուզում եք ջնջել, սեղմեք Effect-ը (ինչը տվյալ դեպքում սև-սպիտակն է) ու պռտեք գունավոր տեղում մինչև էլի գունաթափվի: Size-ի միջոցով կարելի է փոփոխել brush-ի հաստությունը և թափանցիկությունը, իսկ նկարը տեղաշարժելու, մեծացնելու կամ փոքրացնելու համար նախ ընտրեք Move-ը:
 
Վերևի մենյուի էֆեկտներից դեռ շատ գլուխ չեմ հանում: Ավելի ճիշտ, էդտեղից էլ կարելի է էֆեկտներ ընտրել սովորական սև-սպիտակի փոխարեն. դրանք ֆիլտրներ են թիթիզ-միթիզ, մենակ դրանց համար էլ կայֆ է օգտագործելը, բայց այ մի անհարմարություն կա. մի էֆեկտ երբ ընտրում ես, էլ չես կարողանում սովորական սև-սպիտակի անցնել, կամ էլ ես դեռ լուծումը չեմ գտել:
 

Կարելի է caption-ներ ավելացնել վերջնական նկարին: Ես կգերադասեմ չավելացնել, եթե Tumblr-ին սազող ու մեմական ինչ-որ բան չեմ անում: Դե, վերջում էլ նկարը save ենք անում հիշողության մեջ կամ միանգամից ուղարկում ստեղ-ընդեղ:

 


Մի խոսքով, ներկիր ինքդ: Բարով մաշեք:
Իսկ որպես դեսերտ` այն երգը, որ հենց հիմա լսում եմ:

2 comments:

  1. iOS-ի համար էլ գոյություն ունի Color! ափլիքեյշնը, որով կարելի է գունազրկել կամ ընդհակառակը՝ գունավորել պատկերի այս կամ այն էլեմենտ:

    Ափլիքեյշնի պեռմալինկ՝ http://itunes.apple.com/us/app/color!/id419783407?mt=8

    Հավելյալ էֆֆեկտներ չկան, բայց դրանք արդեն կարելի է ստանալ Instagram-ի կամ PicPlz-ի միջոցով:

    ReplyDelete
  2. Մերսի: Ես էլ դեսքթոփ ափլիքեյշն էի ման գալիս: Բայց ֆոտոշոփով էլ կարելի ա ստանալ էդ էֆեկտը:

    ReplyDelete