Մեր բոլոր կարևոր ու հետաքրքիր որոշումները մեր մտքին գալիս են ամենաանսպասելի պահերին. լողանալիս, քնած ժամանակ, գերհոգնածության պահին փրկություն փնտրելիս: Այս մի բլոգն էլ է նման որոշում:
Երկար լեկցիա չեմ կարդա այն մասին, թե ինչ չափով է տեխնիկան մուտք գործել մեր կյանք, և թե ինչպես ենք մենք ամեն օր պայքարում տեխնիկական տարբեր խնդիրների դեմ բլաբլաբլա կամ, եթե լինենք լավատես, ինչպես ենք ամեն օր փնտրում օգտակար ու հետաքրքիր ափլիքեյշններ, ծրագրեր, ամենալավ գաջեթները, ընտրում նոութբուք կամ նեթբուք, խելախոս (նույն ինքը` սմարթֆոն):
Ու ես էլ չեմ պատրաստվում ինձ ու ձեզ ծանրաբեռնել հրատապ նորություններով: Ուղղակի կփորձեմ ձեզ հետ կիսվել իմ ամենօրյա արկածներով, որոնք պատահում են ինձ, լափթոփիս կամ խելախոսիս (HTC Desire` Անդրոիդ համակարգով):

No comments:
Post a Comment