Friday, 21 October 2011

Ինչպես տեղադրել Windows USB˗ից

Մոտ մի տարի է` DVD RW˗ս չի աշխատում: Ես էլ անընդհատ պլանավորում եմ էքստերնալ օպտիկական դրայվ առնել, բայց հա ձեռս դրան չի հասնում: Անցյալ շաբաթ էլ մեջս բզիկ ընկավ, որ չէ, պիտի Windows 7 64 bit˗ի անցնեմ: Մոտս Windows 7 32 bit էր, իսկ, օրինակ, Adobe Premiere˗ը լրիվ RAM˗ն ուտում էր (մոտս 4GB ա, բայց 32 bit Windows˗ը մենակ 3˗ն է օգտագործում): Գիտեի, որ կարելի է USB˗ից boot անել Windows Setup˗ը, բայց չգիտեի` ոնց: Իմացա: Կիսվում եմ: Մարդ ես, պետք եկավ (կամ էլ ինձ մի օր պետք կգա էլի):

Երկու տարբերակ գտա USB stick˗ը bootable դարձնելու: Մի տարբերակը command prompt˗ով կարելի է անել, իսկ մյուսը` Microsoft˗ի tool-երից մեկի միջոցով:

Ձեզ պետք կգա մինիմում 4GB տարողությամբ USB stick:

Տարբերակ 1. Command Prompt

Զգուշացում. այս տարբերակով հնարավոր չէ 32 bit Windows˗ի տակ սարքել 64 bit Windows˗ի bootable USB ու հակառակը: Եթե հենց դա եք ուզում անել, միանգամից անցեք 2-րդ տարբերակին:

Բացում ենք diskpart.exe-ն (Start -> փնտրեք diskpart.exe): Գտնում ենք USB˗ի համարը list disk հրամանի միջոցով:

Մեր դեպքում USB˗ն 2-րդն է: Հետո իրականացնում ենք հետևյալ հրամանները.

SELECT DISK 2
CLEAN
CREATE PARTITION PRIMARY
SELECT PARTITION 2
ACTIVE
FORMAT FS=NTFS
ASSIGN
EXIT

Դրեք Windows˗ի ինստալլացիոն սկավառակը դրայվի մեջ կամ սկսեք iso ֆայլը, գրանցեք դրայվի տառը: Դիցուք մեզ մոտ այն F˗ն է, իսկ USB˗ն` G˗ն: Diskpart˗ում շարունակում ենք հետևյալ հրամաններով.

F: CD BOOT
CD BOOT
BOOTSECT.EXE /NT60 G: (32 և 64 bit Windows˗ների կոնֆլիկտն այստեղ է):

Հաջող bootcode update˗ից հետո կարող եք Windows˗ի setup սկավառակի պարունակությունը copy անել USB: Դրանից հետո USB˗ն կունենա հետևյալ տեսքը:


Հետո պետք է BIOS˗ից փոխել boot priority˗ն, որպեսզի առաջինը load լինի USB˗ն: BIOS սեթափ մտնելու կոճակը տարբերվում է համակարգչից համակարգիչ: Իմ դեպքում դա DELETE կոճակն է: Հուշումը երևում է BIOS startup˗ի ժամանակ: Իմ դեպքում boot priority˗ն փոխելը բավական չէր, USB boot չէր լինում: Startup˗ի ժամանակ ESC˗ով մտա pop-up ու manually ընտրեցի USB-ն:

Տարբերակ 2. Windows 7 USB/DVD download tool

Սա Microsoft-ի հատուկ գործիք է, որը USB˗ն սարքում է bootable: Այն կարելի է բեռնել այստեղից: Ճիշտն ասած, սկզբից երբ փորձում էի հենց այս ծրագրով, չէր ստացվում, error էր տալիս: Մի քանի փորձից կամ restart˗ից հետո ստացվեց, այնպես որ առաջին անգամ չստացվելու դեպքում մի հուսաթափվեք:

Բացում եք ծրագիրը, source file˗ից ընտրում եք Windows setup˗ի iso ֆայլը: Հետո ընտրում եք USB drive˗ը (կարող եք ընտրել նաև DVD drive-ը, եթե ուզում եք bootable USB˗ի փոխարեն սարքել bootable DVD): Ու Begin Copying:

Այս տարբերակի դեպքում էլ պետք  BIOS˗ից փոխել boot priority˗ն: Հետևեք առաջին տարբերակում նկարագրված քայլերին:

Մնացածն արդեն հեշտ է ;)