Երբ ինչ˗որ կայքի համար դեվելոփմենթից բացի պիտի դիզայն էլ անեմ, միշտ կախվում եմ գույների ընտրության վրա: Պալետ, պալետ..
Էս վերջերս գույների ընտրության գործիքների ռիսերչի արդյունքում գտա հետևյալ 3 կայքերը.
1. ColourLovers
Իմ սիրած խաղալիքը վերջին մի քանի շաբաթ: Լիքը հավես պալետներ կան, կարելի է keyword-ներով փնտրել: Cupcake-երի կայք էի դեվելոփ անում, colourlovers.com˗ն անչափ օգնեց:
2. kuler
Adobe-ի պրոդուկտներից է: Թույլ է տալիս նկար ափլոդ անել կամ վերցնել Flickr˗ից ու դրա հիման վրա պալետ ստեղծել: Տարբեր կանոններով կարելի է նոր պալետներ ստեղծել` նույն գույնի երանգներով, լրիվ հակառակ գույներով:
3. Colord
Colord˗ում կարելի է գտնել պալետներ, pattern-ներ, gradient-ով css-ներ, նկարներ: Քիչ եմ օգտվում Colord˗ից, բայց ինքն էլ տենց վատիկը չի:



No comments:
Post a Comment